- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
- Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ
- Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում
- «Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ». Կադիրովը մեկնաբանել է 26-ամյա եղբորորդուն Չեչնիայի փոխվարչապետ նշանակելը
- Փրկարարները դուրս բերել արգելափակված 7 ավտոմեքենաները
- Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների. Մարուքյան
- Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր. shamshyan.com
- Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
- Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել
Ճանաչեք հիվանդությունները դեմքով. հետծննդաբերական դեպրեսիա
01:30 10 Դեկտեմբեր 2022Հետծննդաբերական դեպրեսիան (որի ախտանշանները քիչ են տարբերվում սովորական դեպրեսիայի ախտանշաններից) վտանգավոր է ոչ միայն նորաթուխ մայրերի, այլեւ նորածինների համար։ Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի եւ Սանգաթ կենտրոնի աշխատակիցների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների 44 տոկոսը, որոնք դեպրեսիվ մայրիկներ ունեն, զարգացման սանդղակի վատ ցուցանիշներ են ցուցադրել։
Մինչդեռ առողջ մայրիկներ ունեցող երեխաների պարագայում այդ ցուցանիշը երեխաների ընդհանուր թվի 20 տոկոսն է կազմել։ Զարգացման դանդաղման պատճառն այն է, որ հետծննդաբերական դեպրեսիա ունեցող մայրերը չեն կարողացել կրծքով կերակրել եւ օգտագործել են մանկական խառնուրդներ։
Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա
Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա, եւ արդյո՞ք կարելի է խուսափել դրանից։ Հետծննդաբերական (այն բժշկության մեջ անվանում են նաեւ «պոստնատալ») դեպրեսիան առաջին անգամ նկարագրվել է դեռեւս Հիպոկրատի աշխատություններում։
Բայց դեպրեսիվ խանգարման (որն առաջանում է անմիջապես ծննդաբերությունից հետո) այս տեսակի առաջին լուրջ գիտական հիմնավորումները հայտնվել են միայն XX դարում։ Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում մայրերի միջինը 13 տոկոսը տառապում է այդ դեպրեսիայով, ինչը դրսեւորվում է ամբողջ օրվա ընթացքում տրամադրության կտրուկ վատացմամբ, կյանքի եւ ցանկացած հաճույքի հանդեպ հետաքրքրության կորստով, մռայլ ապագայի սպասմամբ, քնի եւ ախորժակի խանգարմամբ, երեխայի հանդեպ կապվածության զգացման բացակայությամբ։ Ժամանակին չհայտնաբերված եւ, հետեւաբար, չբուժված դեպրեսիան կարող է հանգեցնել այնպիսի լուրջ հոգեկան հիվանդության, ինչպիսին է երկբեւեռ փսիխոզը (ընդհուպ մինչեւ ինքնասպանությունների փորձերը)։
Հետծննդաբերական դեպրեսիայի ենթարկվելու ամենաքիչ «շանս ունեն» ուշ՝ 30-ից հետո ծննդաբերող կանայք։ Վալենսիայի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հետծննդաբերական դեպրեսիայի առաջացման ռիսկը տարիքի հետ կրճատվում է։ Նրանք մշակել են մեթոդիկա, որը թույլ է տալիս կանխատեսել հետծննդաբերական դեպրեսիան 80 տոկոս դեպքերում՝ գնահատելով ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսին են ժառանգականությունը, հոգեկան խնդիրների առկայությունն ընտանիքի անդամների շրջանում, երիտասարդ մայրերին սոցիալական աջակցության մակարդակը եւ այլն։
Հայրիկների հետծննդաբերական դեպրեսիան
Ամերիկյան Նորֆոլք քաղաքի (Վիրջինիա) բժշկական համալսարանի գիտնականների հետազոտություններն ապացուցել են. տղամարդիկ կանանց հավասար կարող են տառապել հետծննդաբերական դեպրեսիայով։ Մասնագետներն ուսումնասիրել են 43 հետազոտություն, որոնց մասնակցել է 28 հազար մարդ 1980-2009թթ. ընթացքում։ Դրանցում ուսումնասիրվել է հայրերի պահվածքն այն բանից հետո, երբ նրանց երեխաները եղել են 3 ամսականից մինչեւ մեկ տարեկան։ Պարզվել է, որ հայրերի մոտ 10 տոկոսը հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել։ Համեմատության համար. տղամարդկանց միայն 5 տոկոսն է տառապում դեպրեսիայով մեկ տարվա ընթացքում։ Հետազոտությունների հեղինակներ՝ դոկտորներ Ջեյմս Փոլսոնի եւ Շառլեյն Բեյզմորի կարծիքով՝ «դա նշանակում է, որ երեխայի սպասող կամ հայր դարձած տղամարդկանց դեպրեսիան լուրջ սոցիալական խնդիր է»։
Ինչպե՞ս բուժել հետծննդաբերական դեպրեսիան
Ամերիկացի մանկաբույժները գտել են հետծննդաբերական դեպրեսիայից ազատվելու պարզ միջոց։ Նրանց կարծիքով՝ հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման համար բավական է ամեն օր 3 ժամվա ընթացքում հպվել երեխայի մաշկին ձեռքերով կամ այտերով, սենսորային շփում իրականացնել եւ շոյել։ Դա 80 տոկոսով իջեցնում է խնդրի առաջացման հավանականությունը, քանի որ այդ ժամանակ կանանց արյան մեջ մշակվում է օքսիտոցին հորմոնը, որը բարելավում է ինքնազգացողությունն ու վստահություն հաղորդում։ Այդ հպումները նպաստավոր ազդեցություն են ունենում նաեւ նորածինների համար։ «Մաշկ-մաշկ հպումները նվազեցնում են երեխայի նյարդայնությունը, նրանք ավելի քիչ են լալիս եւ ավելի լավ են քնում՝ մորը հանգստանալու եւ տամադրությունը լավացնելու հնարավորություն տալով»,- համոզված են գիտնականները։ Բացի այդ, օգտակար է ոչ միայն երեխային շոյելը, այլեւ օրը 2 ժամ «կենգուրուում» գրկած պահելը։ «Այս թերապիան ամենաարդյունավետն է եղել հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման այլ մեթոդիկաների շարքում»,- նշել են մանկաբույժները։
Հետծննդաբերական դեպրեսիայի դեմ եւս մեկ արդյունավետ միջոց է Օմեգա-3 հագեցած ճարպաթթուների կանոնավոր ընդունումը հղիության ժամանակ, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են ձկան յուղում եւ ընկույզներում։ Փորձի շրջանակում գիտնականները 26 հղի կանանց առաջարկել են ընդունել ձկան յուղի պատիճներ եգիպտացորենի ձեթով։ Կանայք պատիճներն սկսել են ընդունել հղիության 24-րդ շաբաթից եւ շարունակել են դա անել ծննդաբերությունից հետո։ Ծննդաբերությունից հետո գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք կանայք հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններ զգում են։ Պարզվել է, որ ապատիայի եւ անտարբերության ավելի արտահայտված նշաններ ունեցել են այն կանայք, որոնք ընդունել են պատիճները եգիպտացորենի ձեթի հետ։ Ձկան յուղ ընդունած կանայք ավելի հաճախ են լավ տրամադրություն ունեցել եւ լի են եղել լավատեսությամբ։ Գիտնականները կարծում են, որ հագեցած ճարպաթթուների այս ազդեցությունը կապված է նյարդային համակարգի վրա դրանց ազդեցության հետ։ Օմեգա-3-ը սնուցում է ուղեղի բջիջները՝ նպաստելով նյարդային իմպուլսների ավելի լավ հաղորդմանը եւ դրանով իսկ կանխում է գրգռվածությունն ու ուժերի անկումը։
Լրահոս
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 00:00 6 Փետրվար 2023
- Այս շաբաթավերջին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով զոհվել է 10 մարդ 23:37 5 Փետրվար 2023
- Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում 23:21 5 Փետրվար 2023
- «Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ». Կադիրովը մեկնաբանել է 26-ամյա եղբորորդուն Չեչնիայի փոխվարչապետ նշանակելը 22:59 5 Փետրվար 2023
- Փրկարարները դուրս բերել արգելափակված 7 ավտոմեքենաները 22:33 5 Փետրվար 2023
- Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների. Մարուքյան 21:52 5 Փետրվար 2023
- Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր. shamshyan.com 21:31 5 Փետրվար 2023
- Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ 20:47 5 Փետրվար 2023
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում 20:01 5 Փետրվար 2023
- Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել 19:01 5 Փետրվար 2023
- Բալկաններում ձնաբքի պատճառով Սերբիայի ավելի քան 25 հազար տնային տնտեսություններ հոսանքազրկվել են 18:16 5 Փետրվար 2023
- Ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները 17:40 5 Փետրվար 2023
- Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 17:23 5 Փետրվար 2023
- Իլոն Մասկը կատակել է խոցված չինական օդապարիկի մասին 16:46 5 Փետրվար 2023
- Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս» մականվամբ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 22-ամյա տղան է. shamshyan.com 16:34 5 Փետրվար 2023
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում 16:07 5 Փետրվար 2023
- Կիպրոսում նախագահական ընտրություններ են 15:42 5 Փետրվար 2023
- Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ» 15:08 5 Փետրվար 2023
- Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը 14:48 5 Փետրվար 2023
- Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14:31 5 Փետրվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
01:39 3 Փետրվար 2023 James Webb-ը հերթական տպավորիչ լուսանկարն է արել՝ ֆիքսելով Երկրից 1 մլրդ լուսատարի հեռու գտնվող պարուրաձև գալակտիկա James Webb-ը հերթական տպավորիչ լուսանկարն է արել՝ ֆիքսելով Երկրից 1 մլրդ լուսատարի հեռու գտնվող պարուրաձև գալակտիկա
-
01:17 3 Փետրվար 2023 Կիանու Ռիվզն իրեն հետապնդող տղամարդու պատճառով դիմել է դատարան Կիանու Ռիվզն իրեն հետապնդող տղամարդու պատճառով դիմել է դատարան
-
01:00 3 Փետրվար 2023 9,8 մլն եվրո. Bugatti-ի բացառիկ հիպերքարը գնի ռեկորդ է սահմանել աճուրդում 9,8 մլն եվրո. Bugatti-ի բացառիկ հիպերքարը գնի ռեկորդ է սահմանել աճուրդում
Online կինոաշխարհ
-
12:01 9 Փետրվար 2022 «Օսկար- 2022»-ի հավակնորդ ֆիլմերը Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին։
-
09:54 27 Օգոստոս 2018 Առաջին անգամ Հայաստանում. կատակերգական սիրավեպ երևակայականի և իրականի սահմանագծին Սեպտեմբերի 7-ից կինոթատրոններում
-
05:08 23 Օգոստոս 2018 «All or Nothing». «Մանչեսթեր Սիթիի» նոր ֆիլմը Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր դոկումենտալ ֆիլմ է պատրաստում, որը պատմում է թիմի նախորդ մրցաշրջանում ռեկորդային 100 միավորների և չեմպիոնության մասին։