22:25:42 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես այստեղ եմ որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, և ժամանակը եկել է, որ հրավառությունների արգելքի հարցում ավելի կոշտ քայլերի դիմենք. Ավինյանը «Սուրմալու»-ում էր

    13:21 17 Օգոստոս 2022

    Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը։

    Նա միաժամանակ տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին։

    «Տեղի ունեցած ողբերգությունը շատ սթափեցնող և ցավալի էր, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, տարբեր առիթների ժամանակ հրավառութունների օգտագործման վերաբերյալ», - ասաց նա։

    Տիգրան Ավինյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, մասնավոր տոնակատարությունների ժամանակ բացառելու հրավառությունները և դրանք իրականացնելու բացառապես պետական տոների ժամանակ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ