06:39:45 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրաշարժ Մախաչկալա քաղաքից հարավ-արևմուտք․զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում

    11:24 8 Դեկտեմբեր 2022

    Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում` 3-4 բալ և Գեղարքունիքի մարզում` 3 բալ ուժգնությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս