10:00:38 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ և Խորվաթիայի ԱԳ պատվիրակները քննարկել են երկու երկրների համագործակցությունը

    21:00 4 Դեկտեմբեր 2021

    Զագրեբում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԶագրեբում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում էր Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։

    Խորհրդակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱԵԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետար Միխատովի, վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վլադիմիր Դրոբնյակի, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նեվեն Պելիցարիչի, ինչպես նաև` խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորությամբ։

    Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

    Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին և հետագա խորացմանը, այդ գործընթացում Խորվաթիայի դերին և ԱլԳ առաջիկա գագաթնաժողովին առնչվող հարցերի:

    Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, գերեվարված անձանց անհապաղ վերադարձի կարևորությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս