17:53:26 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բանկի աշխատակիցները ձեռքով հաշվել են 773 հազար դոլար միլիոնատիրոջ քմահաճույքի պատճառով

    21:42 24 Հոկտեմբեր 2021

    Չինաստանից միլիոնատերն իր հաշվից կանխիկացրել է գումարն ու ստիպել բանկի աշխատակիցներին ձեռքով հաշվել յուրաքանչյուր թղթադրամը, գրում է Native News Post պարբերականը:

    ԶԼՄ-ների տվյալներով՝ հաճախորդը չի հավանել սպասարկման մակարդակը: Տղամարդուն խնդրել էին դիմակ կրել մուտքի մոտ, ինչն առաջացրել էր իր դժգոհությունը:

    Ըստ էության՝ ցանկանալով վերժ լուծել, չինացին կանխիկացրել է 773 հազար դոլար, այնուհետեւ խնդրել դրամարկղի աշխատակիցներին ճշգրիտ հաշվարկ իրականացնել՝ հետեւելով տեղի ունեցածին:

    Դեռ ավելին, տղամարդը խոստացել էր, որ կրկին կգա եւ կկրկնի գործընթացը, քանի դեռ իր բոլոր խնայողությունները չեն կանխիկացվի բանկից:

    «Այդ վերաբերմունքի պատճառով ես կարող եմ միայն կանխիկացնել բոլոր փողերն ու տեղափոխել դրանք այլ բանկեր»,-միլիոնատիրոջ խոսքերը մեջբերում են դեպքի ականատեսները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս