13:04:00 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընդգծվել է Վրաստանի հաջող միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում

    21:47 7 Փետրվար 2023

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։

     

    Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։

    «Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա դիմաց Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Թբիլիսիում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս