21:42:06 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Հեռանում են նաեւ յուրայինները

    09:51 21 Մարտ 2023

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաեւ յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը:

    Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, թույլ չեն տա, որ քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգը տնօրինի քաղաքապետարանի լծակները։ Դիմում է գրել նաեւ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Սեւակ Ասատրյանը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս