11:03:13 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո Իրանում դեսպանը կանչվել է ԱԳՆ

    22:32 25 Սեպտեմբեր 2022

    Թեհրանում Նորվեգիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Նորվեգիայի խորհրդարանի խոսնակի միջամտողական հայտարարություններից հետո, հայտնում է Mehr լրտվական գործակալությունը։

    Հանդիպման ընթացքում նորվեգացի բանագնացին փոխանցվել է Իրանի խիստ բողոքը։

    Ընդգծվել է նաեւ, որ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների վերաբերյալ Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ոչ կառուցողական հայտարարությունները համարվում են միջամտություն երկրի ներքին գործերին։

    Այս հանդիպմանը Նորվեգիայի դեսպանը նաեւ հայտարարել է, որ որքան հնարավոր է շուտ ուղերձ է հղելու Թեհրանին։

    Իրանի մի շարք քաղաքներում բուռն բողոքի ակցիանե են սկսվել սեպտեմբերի 16-ին իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, որը հիվանդանոցում մահացել է:

    Չնայած Ամինիի մահվան հանգամանքների վերաբերյալ Իրանի պաշտոնյաների բացատրություններին, փողոցային բռնի ցույցերը հանգեցրել են անվտանգության անձնակազմի վրա հարձակումների եւ հանրային ունեցվածքի ու սրբավայրերի նկատմամբ վանդալիզմի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս