01:57:47 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ

    12:58 19 Հունվար 2022

    Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է  որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը, գրում է ermenihaber.am-ը։

    Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով  բռնկվել է հրդեհ և փակվել  Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր: 

    Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս