- Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com
- Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են. Մեսրոպ Առաքելյան
- Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մեքենան գլորվել է ձորը. 24-ամյա վարորդը մահացել է
- Ադրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. Միրզոյան
- Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին
- Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com
- Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am
- Փոխվարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը
- ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային եւ մաքսային ոլորտներում առկա ծրագրերը
- Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրոյի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ
15:49 30 Հունվար 20232022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։
Բանկից հայտնում են, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․ «Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից։ Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»:
ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում։
ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:
Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:
Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:
Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաև աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։
Բանկի՝ գենդերային և ներառականության ռազմավարություններին համահունչ, ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար, հատկապես գյուղական վայրերում:
Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Լրահոս
- Մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ. ամերիկացի սենատոր 01:18 24 Մարտ 2023
- Hermès-ը թողարկել է Apple-ի ապրանքների բարձրորակ կաշվե աքսեսուարների նոր հավաքածու 01:00 24 Մարտ 2023
- Ջենիֆեր Լոպեսը մարզվում է ամեն օր առավոտյան ժամը 5-ից 00:38 24 Մարտ 2023
- Telegram-ում նույնականացումը փոխվում է. այժմ ոչ բոլոր օգտատերերը կկարողանան մուտք գործել SMS-ի միջոցով 00:18 24 Մարտ 2023
- «Ես միայն երկու տղամարդու եմ սիրել»․ Շերի խոստովանությունը 00:00 24 Մարտ 2023
- Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com 23:45 23 Մարտ 2023
- Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են. Մեսրոպ Առաքելյան 23:32 23 Մարտ 2023
- Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մեքենան գլորվել է ձորը. 24-ամյա վարորդը մահացել է 23:21 23 Մարտ 2023
- Ադրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. Միրզոյան 23:10 23 Մարտ 2023
- Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին 22:56 23 Մարտ 2023
- Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 22:45 23 Մարտ 2023
- Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am 22:30 23 Մարտ 2023
- Փոխվարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին. անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը 22:18 23 Մարտ 2023
- ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային եւ մաքսային ոլորտներում առկա ծրագրերը 22:07 23 Մարտ 2023
- Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով 21:20 23 Մարտ 2023
- Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն 21:09 23 Մարտ 2023
- Շուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան 20:55 23 Մարտ 2023
- «Ինձ համար անսպասելի էր, որ տենդերը հաղթեց «Ֆլեշ» ընկերությունը». հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով վկայի ցուցմունքը 20:42 23 Մարտ 2023
- Դոլարն ու եվրոն թանկացել են 20:30 23 Մարտ 2023
- Մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ը կանցկացնի Երկրի համար «ամենամեծ» ժամը. Մեկ ժամով անջատենք բոլոր լույսերը 20:19 23 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
Քաղաքականություն
-
22:30 23 Մարտ 2023 Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անվան հետ կապվող աղմկոտ քրեական գործից եւ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումից հետո իշխող թիմում արշալույսները այդքան էլ խաղաղ չեն։
-
18:41 23 Մարտ 2023 Մենք պետք է պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գեւորգյան՝ ԵԽ-ում Մենք պետք է պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գեւորգյան՝ ԵԽ-ում
-
15:21 23 Մարտ 2023 Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով