13:30:19 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին

    22:49 6 Հոկտեմբեր 2022

    Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Ստամբուլում մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված երկօրյա համաժողովին՝ ուղղված միգրացիոն տվյալների և հետազոտությունների ոլորտում կարողությունների զարգացմանը: Միջոցառումն ուղղված է եղել Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (SEEECA) երկրներին:

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի միգրացիոն ծառայությունից, ՄՄԿ մասնագետները ներկայացրել են միգրացիոն գործընթացներին առնչվող բոլոր հնարավոր տվյալների հավաքագրման և մշակման հնարավորություններն ու մեթոդոլոգիան: Բարձրաձայնվել են նաև տարածաշրջանում համեմատելի տվյալներ հավաքագրելու ոլորտում առկա խնդիրները և քննարկվել միգրացիոն վիճակագրական ցուցանիշները տարածաշրջանում ներդաշնակեցնելու հնարավորությունները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս