14:47:14 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում

    21:40 7 Դեկտեմբեր 2021

    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աղվան Հովսեփյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն՝ ստուգման և արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվական մի կայքի կողմից, որը չունի կոնտակտային որեւէ տվյալ, հեռախոսահամար, խմբագիր, մտացածին տեղեկություններ պարունակող հրապարակում է տարածել՝ Ա.Հովսեփյանին մեղադրելով մարդու սեռական անձեռնմխելիության ու կյանքի դեմ առերեւույթ արարքներ կատարելու մեջ։

    Այդ կապակցությամբ Աղվան Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել լրատվական կայքի կողմից իրեն վերագրվող առանձնապես կեղծ մեղադրանքներ պարունակող հրապարակման առթիվ ու պատասխանատվության ենթարկել սուտ մատնության հեղինակներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս