22:15:17 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բերձորի եւ Աղավնոյի հանձնումով տեսանելի է, թե ինչ է նշանակում նշաձող իջեցնել. Րաֆֆի Հովհաննիսյան

    15:18 9 Օգոստոս 2022

     


     

    Եթե օգոստոսի 25-ին Բերձորը և Աղավնոն հանձնվեն Ադրբեջանին, ապա Արցախը կշրջափակվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Մի քանի օր առաջ մենք տեսանք, թե ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Արտաքին գործերի  նախարարը հայտարարեցին, որ չեն ընդունել այնպիսի պլան, որը կապ ունի Բերձորի հանձման հետ: Սա պաշտոնական Երևանի կարծիքն էր: Եվ ահա այդ հայտարարությունից մի քանի օր հետո մի մարդ որոշեց, որ պետք է հանձնի հայրենի տարածքները, այն տարածքները, որի մասին եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկար։ Հիմա արդեն տեսանելի է՝ ինչ է նշանակում նշաձողի իջեցում»,- ասաց նա:

    Հովհաննիսյանի խոսքով՝ առանց հայ ժողովրդի տեսակետը հաշվի առնելու ապօրինի հանձնվում են տարածքներ:

    «Նիկոլ Փաշինյանը հայրենադրուժ է, ինքը դրժել է իր սահմանադրական երդումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, ինքը պետք է ունենա այդ հատկանիշը՝ ինքն իրեն հեռացնելու համար։ Ինչպես մենք նախկինում կյանքի ճանապարհ բացեցինք, հիմա այդ կյանքի ճանապարհը փակվելու է հենց մեր ձեռքով: Մենք ունենալու ենք զոհեր, և այդ զոհերի մեղավորը լինելու է քաղաքացի Փաշինյանը»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ