13:28:33 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս պահի դրությամբ ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ չի նշանակվել, հստակություն այդ հարցում չկա․ ՀՖՖ

    22:08 1 Հոկտեմբեր 2022

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը նշեց, որ Անդրեյ Տալալաևի հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի բանակցություն չի վարել:

    «Այս պահի դրությամբ նոր մարզիչ չի նշանակվել, հստակություն այդ հարցում չկա: Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը դադարեցնելուց ընդամենը երկու օր է անցել: Բնականաբար, մի քանի թեկնածուներ դիտարկվում են, երբ պաշտոնական որևէ բան լինի, անպայման կհայտարարենք»,- ասաց ԿարապետյանըՍեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի Խոակին Կապառոսի հետ. նա այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

    Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս