06:57:05 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ

    16:50 4 Դեկտեմբեր 2022

    Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

    «Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:

    Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս