- «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ
- Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր
- Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ
- Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
- Միկա Բադալյանը կալանավորվեց. փաստաբան
- Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
- «Սյունիքը մեծ ներուժ ունի». Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
- Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Բուխարեստի Առաջնորդանիստում Դինքի սպանության և Բաքվի ջարդերի տարելիցին հոգեհանգստի կարգ է մատուցվել
23:28 23 Հունվար 2022Այս տարի լրացել է հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 15-րդ տարին և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցը, ինչի առիթով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 23-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի և Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա են եղել թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմից։
«Հրանտ Դինքը վառ անհատականություն էր, որը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Սակայն ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք այսօր էլ պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար:
Իսկ 1990թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը միանշանակ կարող ենք կոչել ցեղասպանություն։ Ռումանիոյ հայոց թեմը և ռումինահայությունը հիշում է իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, միևնույն ժամանակ հիշեցնում աշխարհին ու կոչ անում դատապարտել։ Ռումինահայությունը շարունակում է պայքարել հանուն արդարության ու ոճրագործների դատապարտության, պայքարել ու հզորանալ՝ թույլ չտալով այլևս նմանատիպ հանցանքների կրկնություն, ինչը ցեղասպանություն է: Եվ քանի դեռ մեր հավաքական հիշողության մեջ չի մոռացվել մեր պատմությունը, հայ ազգը պիտի շարունակի ապրել, արարել, ստեղծագործել՝ կերտելով ավելի լուսավոր ապագա, բայց երբեք չմոռանալով անցյալի մութ ու խավար էջերը:
Գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և լիահույս ենք, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:
Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
- Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր 20:17 24 Մայիս 2022
- Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը 20:06 24 Մայիս 2022
- Միկա Բադալյանը կալանավորվեց. փաստաբան 19:54 24 Մայիս 2022
- Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին 19:43 24 Մայիս 2022
- «Սյունիքը մեծ ներուժ ունի». Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ 19:32 24 Մայիս 2022
- Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 19:21 24 Մայիս 2022
- ՀՀ ՄԻՊ-ը տեսակապի միջոցով հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան հետ 19:10 24 Մայիս 2022
- «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ 19:08 24 Մայիս 2022
- Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ 19:01 24 Մայիս 2022
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը 18:54 24 Մայիս 2022
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ 18:43 24 Մայիս 2022
- Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան 18:32 24 Մայիս 2022
- Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք. Ավետիք Իշխանյան 18:21 24 Մայիս 2022
- Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ 18:10 24 Մայիս 2022
- «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներին 17:58 24 Մայիս 2022
- Հայաստանում բարձր գնաճային միջավայրը կպահպանվի. ԿԲ 17:47 24 Մայիս 2022
- Պետք է պարտավորեցնել «Վեոլիա ջուր»-ին կատարել պայմանագիրը կամ մտածել դրա լուծման մասին. «Իմ քայլը» 17:36 24 Մայիս 2022
- ԱԺ-ում քննարկվում է ԿԲ անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվությունը 17:25 24 Մայիս 2022
- Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից, իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում. Գեղամ Բաղդասարյան 17:14 24 Մայիս 2022
- Երեւանում նոր ավտոբուսների վարորդներին հանձնարարվում է գումար շորթել քաղաքից․ «Իմ քայլը» 17:02 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
19:08 24 Մայիս 2022 «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ
-
19:01 24 Մայիս 2022 Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ
-
20:06 24 Մայիս 2022 Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Քաղաքականություն
-
16:29 24 Մայիս 2022 Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
-
13:59 24 Մայիս 2022 Հալալ է ձեր կամքին, վճռականությանը․ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց առավոտյան ակցիաները և նշեց անելիքը Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության
-
13:40 24 Մայիս 2022 Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: