14:32:56 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սերգեյ Լավրովը հստակ ասում է ՀՀ իշխանություններին՝ կողմնորոշվե՛ք, ի՞նչ եք ուզում որպես պետություն․ Երվանդ Թարվերդյան

    20:53 2 Դեկտեմբեր 2022

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների մասին՝ ներկայացնելով որոշ դիրքորոշմներ։

    Մասնավորապես նշվում էր,  երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, Պրահայից բերեցին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, իսկ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն եղել է ԱԽՍՀ-ի կազմում։

    Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ։

    «ՌԴ արտգործնախարար Լավրովը հստակ ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն։ Արտգործնախարարը հստակ նշեց, որ Ռուսաստանը առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին։ Դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո արդեն 30 տարի հարցը էր լուծում չէր գտնում, կարծում եմ, որպես խելացի դիվանագիտություն, հարցը պետք է կրկին մնա քննարկման առարկա։ Այստեղ տեղին կլինի զուգահեռ տանել Կիպրոսի խնդրի հետ։ Նույն խնդիրը եղել է Կիպրոսում, մարդիկ հանգիստ ապրում են, խաղաղություն կա, բայց այդ կարգավիճակի հարցը միշտ քննարկվում է։  Մենք, իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրությունը ընդունում է, որ կա ազգերի ինքնորոշման իրավունք և այլն, որը հիմնական հենասյունն է հանդիսանում և հասկանում ենք նաև, որ այս հարցը արագ կարգավորման ենթակա հարց չէ»,- ասաց Թարվերդյանը։

    Նրա կարծիքով Սերգեյ Լավրովը ընդգծեց, որ եվրոպական մոդելով հարցի քննարկումը դուրս է գալու օրակարգից, ինչն ի վնաս Հայաստանի է։

    «Մեր քաղաքական ուժը հայտարարել է, որ Պրահայում  ստորագրվել է մի թուղթ, որի կարիքն անգամ չկար, որովհետև արդեն իսկ միանալով Ալմա- Աթայի համաձայանգրին՝ մենք արդեն իսկ ստորագրել ենք այն որպես առանձին պետություն»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս