03:48:43 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելու համար ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա․ Սթոլթենբերգ

    20:28 24 Մայիս 2022

    ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ելույթը։

    «ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս, մենք մեր զորքերը չենք ուղարկի այնպիսի տարածաշրջան, որտեղ նրանք ուղղակիորեն կներգրավվեն պատերազմի մեջ»,- ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կաջակցի Ուկրաինային, բայց առանց անմիջական մասնակցության։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս