- Սիրուշոն հայտնել է դստեր անունը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում
Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից, իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում. Գեղամ Բաղդասարյան
17:14 24 Մայիս 2022Երևանում արցախցիների քաղաքական ակտիվությունը և, ընդհանրապես, Արցախից հայաստանյան ներքաղաքական զարգացումներին շահագրգիռ մասնակցությունն առնվազն որոշ հարցերի տեղիք են տալիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:
Նա նաեւ նշել է. «Իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում։ Արցախի իշխանություններին հարցեր ու դրանց պատասխանների ակնկալիքներ չկա՞ն։ Քաղաքական նոր մտքի ու քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտություն չկա՞ Արցախում։
Բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ կան Արցախում։ Ոչ ոք չի՞ ուզում պարզել 44-օրյա աղետալի պատերազմի պատճառահետևանքային կապերում մեր բաժին պատասխանատվությունը՝ անցյալից դասեր քաղելու, հետագայում նույնը չկրկնելու և աղետալի շրջապտույտից դուրս գալու համար։ Ոչ ոք չի՞ ուզում հետաքննել Փառուխի դեպքերը՝ բացառելու համար դրանց կրկնությունը։ Ոչ ոք չի՞ ուզում ուսումնասիրել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները, այդ ճանապարհին առնչվող արցախյան մասնակցության չափը կամ չմասնակցության չափն ու պատճառը։
Արցախյան հանրությանը չե՞ն հետաքրքրում այս հարցերը։ Չի՞ հետաքրքրում, թե պատերազմից հետո անցած մեկուկես տարում ինչ է արվել երկրի անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության, ընդհանրապես, անվտանգության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ։
Բացի այդ, ոչ ոք չի՞ ուզում պարզել, թե արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մեջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը որն է։ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» միտքը աքսիոմա է, այո՛, բացահայտ ու անվերապահ ճշմարտություն է, բայց դիրքորոշում չէ, քանի որ չի պատասխանում գլխավոր հարցին՝ իսկ Արցախի իշխանություններն ինչպիսի՞ն են տեսնում Արցախի ապագան, միջազգային հանրությանը ի՞նչ տարբերակ են առաջարկում և ի՞նչ հիմնավորմամբ։ «Չի կարող լինել»-ը հասկացանք, բա ո՞ր տարբերակը «կարող է լինել», և կա՞ արդյոք այդ տարբերակին հասնելու «ճանապարհային քարտեզի» տեսլական կամ գոնե դրա անհրաժեշտության գիտակցում՝ սա է անհասկանալին։
Արցախում սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովման, միջպետական վարկի, և այլնի տեսքով դրամական մուտքերի վերահսկելիության ու արդար բաշխման հարցերում լրջագույն խնդիրներ կան։ Այս հարցերին չարժե՞ պատշաճ ուշադրություն դարձնել։ Ոչ ոք չի՞ ուզում մերիտոկրատիա՝ «արժանիների իշխանություն» ունենալ Արցախում։
Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից։ Սրա չընկալումը ոչ միայն նշանակում է չհասկանալ բարեփոխումների (փրկության) բուն էությունը, այլև համազոր է սեփական պետականությունը չընկալելուն-չընդունելուն, սեփական ներուժը զրոյացնելուն»։
Լրահոս
- Սիրուշոն հայտնել է դստեր անունը 23:46 26 Հունիս 2022
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:43 26 Հունիս 2022
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ 23:12 26 Հունիս 2022
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու 22:45 26 Հունիս 2022
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր 22:18 26 Հունիս 2022
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան 21:48 26 Հունիս 2022
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում 21:30 26 Հունիս 2022
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը 21:15 26 Հունիս 2022
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg 20:46 26 Հունիս 2022
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 20:27 26 Հունիս 2022
- Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. ասֆալտը խժռել, կոռուպցիա. Մանուկյան 20:01 26 Հունիս 2022
- Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 19:40 26 Հունիս 2022
- Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին 19:13 26 Հունիս 2022
- Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով 18:44 26 Հունիս 2022
- Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում 18:13 26 Հունիս 2022
- Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան 17:48 26 Հունիս 2022
- 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն 17:26 26 Հունիս 2022
- Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են 17:02 26 Հունիս 2022
- Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ 16:39 26 Հունիս 2022
- Արցախը թեկուզ վիրավոր, թեկուզ ո'չ Հայաստանի ուղիղ պատասխանատվության ներքո, բայց շարունակում է մնալ Հայաստանի վահանը. Պողոսյան 15:56 26 Հունիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
23:43 26 Հունիս 2022 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
22:45 26 Հունիս 2022 Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
-
22:18 26 Հունիս 2022 Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
Քաղաքականություն
-
10:30 26 Հունիս 2022 Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հայտարարությանը, գրում է. «Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։ Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։ Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։ Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։
-
23:34 25 Հունիս 2022 Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today
-
11:10 25 Հունիս 2022 Ուղիղ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում