18:40:26 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում որևէ մեկը չգիտես ինչու չի խոսում, թե ինչ կլիներ իրենց հետ եթե չլիներ Ռուսաստանը, ռուս խաղաղապահը, ինչ կլիներ իրենց հետ, եթե չլիներ ռուսական օգնությունը․ Անդրեյ Մեդվեդև

    13:24 17 Հոկտեմբեր 2021

    «Հայաստանում տիրում են խայտառակ հակառուսական տրամադրություններ։ Հայաստանում մեղարդում են Ռուսաստանին այն բանում, որ Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին, կրակում է Ղարաբաղում, ռուս խաղաղապահները, իբր թույլ չեն տալիս փորել խրամատներ, ՌԴ-ն լավ զենքեր չի տվել, զենքերը լավ չեն աշխատել և վերջապես` մեղադրում են պատերազմում իրենց պարտության մեջ։ Այս հիմարությունները և աբսուրդ մեղադրանքները որոշակի խմբեր ամեն անգամ տարածում և քարոզում են։ Բայց Հայաստանում որևէ մեկը չգիտես ինչու չի խոսում, թե ինչ կլիներ իրենց հետ եթե չլիներ Ռուսաստանը, ռուս խաղաղապահը, ինչ կլիներ իրենց հետ, եթե չլիներ ռուսական օգնությունը, ինչ կլիներ իրենց հետ, եթե ՌԴ նախագահ Պուտինը հոկտեմբերի սկզբին հստակ չզգուշացներ Ադրբեջանին և Թուրքիային, որ ՀԱՊԿ երկրի տարածքի դեմ պատերազմ սկսելու դեպքում` ՌԴ-ն կատարելու է իր բոլոր ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունները։ Բայց նրանք սովորել են իրենց անաջողությունները և իշխանության կոպիտ սխալները միտումնավոր բարդել ՌԴ վրա». ՌԴ Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի ռազմական լրագրող Անդրեյ Մեդվեդև

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս