03:37:17 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ-ն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խզել է իր քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ. Գոհար Մելոյան

    20:39 24 Մայիս 2022

    Իրավական առումով արձանագրում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խզել է իր քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ, ուստի այլևս օժտված չէ ժողովրդի անմիջական մանդատով։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

     

    «Իրենք փաստացի չեն կատարել այն հիմնական խոստումները, որոնք տրվել էին և ժողովուրդն այդ անմիջական մանդատով իրեն օժտել էր»,- ասաց սահմանադրագետը։

     

    Ինչ վերաբերում է հարցերին, որոնք հնչում են 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ ընդդիմությունը վերցնի պատգամավորական մանդատը, թե ոչ, եթե հրաժարվի, ինչ կլինի, նա նշեց, որ այդ մանդատները մի շարք լայն հնարավորություններ է տալիս, այսօր օգնում է նրանց. «Այսօր ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում փողոցում, և պատգամավորները փորձում են կանխել իրավապահ մարմինների կողմից ծայրահեղ ապօրինի գործողությունները։ Իմ գնահատմամբ, այդ գործողությունները Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տարրեր են պարունակում, ընդհուպ մինչև մարդկանց առևանգում, խոշտանգում։ Ընդդիմադիր պատգամավորն այդ մանդատի միջոցով հնարավորություն է ունենում, թե այդ պահի դրությամբ փողոցում կանխարգելել, որոշակիորեն սթափեցնել իրավապահներին, թե հետագայում գնալ կալանավայրեր, վերահսկել, ինչպես են երաշխավորվում մարդու հիմնարար իրավունքները»։

     

    Գ.Մելոյանի խոսքով, միֆ է այն խոսակցությունը, որ եթե ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, ապա այս երկու քաղաքական ուժերը հեռանալու են ԱԺ-ից եւ ավելի ցածր տոկոս հավաքած այլ քաղաքական ուժեր են գնալու խորհրդարան։

     

    «Դա միֆ է: Իմ գնահատմամբ, առաջին հերթին իշխանությունը պետք է նվազ շահագրգռված լիներ այդ պրոցեսով։ Իրենք ունեն բացարձակ մեծամասնության առանց կոալիցիոն կառավարության։ Ընդդիմադիրների բացակայության դեպքում հիմնական պատասխանավությունն իրենց վրա է լինում և այլևս չեն ունենալու միջազգային հանրության առաջ ինքնամաքրվելու, ինքնաարդարանալու եղանակներ ու հայտնվելու են քաղաքական ճգնաժամի պայմաններում»,- ասաց սահմանադրագետը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս