19:40:24 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համավարակի աճի պայմաններում Կոտայքի բուժհիմնարկներում սահմանվել է հերթապահություն

    20:45 16 Հոկտեմբեր 2021

    Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումների, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում առկա COVID-19 համավարակի աճող տեմպերը և եղանակային փոփոխություններով պայմանավորված վիրուսային հիվանդությունների ակտիվությունը հատկապես մանկահասակների շրջանում՝ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայությունները (Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Բյուրեղավանի, Նոր Հաճնի պոլիկլինիկաներ) այսուհետ կգործեն՝   Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը   Ոչ աշխատանքային օրերին կսահմանվեն լրացուցիչ հերթապահություններ՝ ժամը 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:  

     Լրացուցիչ հերթապահությունները կիրականացվեն մանկաբույժ և/կամ ընտանեկան բժշկի մասնակցությամբ և միտված են մեր բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելուն: Եղեք իրազեկված և առողջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս