13:01:10 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սեպտեմբերի 26-ին հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի 27-ին կանխենք դավաճանի մուտքը պանթեոն. Ծնողների հայտարարությունը

    13:20 24 Սեպտեմբեր 2022

    Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը` Աննա Մկրտչյանը` տարածելով զոհվածների ծնողների հայտարարությունը:

     

    «Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. պայքարի կոչ

     

     

    Հարգելի հայրենակիցներ,

     

    Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։

     

    Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։

     

    Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև:

     

    Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք։

     

    Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակինն է։

     

    Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասվում է հայտարարությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս