02:37:07 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վստահ եմ՝ սովորական Արցախցին իրեն ավելի պաշտպանված կզգա, եթե ամեն օր Արցախում իր կողքին տեսնի, օրինակ, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և մյուս գեներալներին․ Գուրգեն Վարդանյան

    15:31 19 Հունվար 2022

    Այսօր Արցախը կանգնած է հայաթափման վտանգի առաջ։

    Եվ անվտանգային, և սոցիալական խնդիրների պատճառով արցախցին լքում է իր ծննդավայրը և իր ընտանիքին ավելի անվտանգ ու բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով մեկնում արտերկիր:

    Եթե չենք ուզում, որ Արցախը արժանանա Նախիջևանի ճակատագրին պետք է Հայաստանից և Սփյուռքից կազմակերպել հայերի ներգաղթը Արցախ։

    Կարծում եմ՝ այդ ներգաղթին մեծապես կխթանի, եթե ծագումով Արցախից Հայաստանի 2 նախագահները` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց օրինակով խրախուսեն Երևանում ապրող արցախցի զինվորական և բիզնես էլիտային տեղափոխվել ու բնակվել Արցախում։

    Վստահ եմ՝ սովորական Արցախցին իրեն ավելի պաշտպանված և ինքնավստահ կզգա, եթե ամեն օր Արցախում իր կողքին տեսնի, օրինակ, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և մյուս գեներալներին, որոնք արցախցու համար ասոցացվում են Արցախի հզոր և անվտանգ տարիների հետ։

    Կարծում եմ, որ իրենց կապիտալով հանդերձ՝ այդ օրինակին պարտավոր են հետևել նաև Արցախի հաշվին հարստացածները, օրինակ, Արցախի տարածքում հիդրոէլեկտրակայաններ կառուցած գործարար-պաշտոնյաները կամ Արցախի բերրի հողերը 100-200 հեկտարներով պետությունից կոպեկներով գնած և տասնյակ տարիներով մշակած գործարար-զինվորականները։

    Արցախն այսօր լուրջ ֆինանսական ներդրումների կարիք ունի, ու ճիշտ կլինի, որ Արցախում առաջնահերթ ներդրվեն հենց Արցախում աշխատած գումարները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս