02:40:37 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել

    21:38 1 Հոկտեմբեր 2022

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել, գրում է Bianet-ը՝ հղում անելով Էրդողանի փաստաբանին։

    Էրդողանի փաստաբան Մուստաֆա Քափլանն իր պաշտպանյալի անունից զրպարտության մասին հայց է ներկայացրել Գերմանիայի իշխող Ազատ ժողովրդավարական ​​կուսակցության անդամՎոլֆգանգ Կուբիցկու դեմ

    Էրդողանը նախկինում շահել էր հայցը ընդդեմ գերմանացի կատակերգու Յան Բեմերմանի։ Վերջինս իր երգիծական բանաստեղծությամբ ծաղրել էր Էրդողանին։ 

    Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը՝ կապված Կուբիցկու արտահայտության հետ։

    Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նախագահին «վիրավորելը» հանցագործություն է եւ պատժվում է առավելագույնը չորս տարվա ազատազրկմամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս