05:09:41 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը պատերազմ և արագ հաղթանակ է փնտրում․ ու՞մ հետ նա կսադրի այդ պատերազմը

    16:10 20 Սեպտեմբեր 2022

    Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

    «Էրդողանը պատերազմ և արագ հաղթանակ է փնտրում. դա նրան պետք գալիք ընտրություններում հաղթելու համար:

    Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է. ու՞մ հետ նա կսադրի այդ պատերազմը՝ արագ հաղթանակի ակնկալիքով:

    Տարբերակները երեքն են.

    1. Հունաստան

    2. Իրան

    3. Ռուսաստան

    Հաշվարկելով Թուրքիայի ռեսուրսներն ու պոտենցիալ թշնամու ուժը, կարծում եմ ընտրությունը կկանգնի Իրանի վրա, իսկ ֆորմալ առիթ կդառնա այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» բացումը: Իրանում դա արդեն հասկացել են ու ներկայումս ակտիվորեն պատրաստվում են հնարավոր բախման:

    Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն ԱՄՆ ու Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը: Դիտարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես նաև այլ միջավայրերում հայ-ադրբեջանական պատերազմի քննարկման ընթացքում այս պետությունների արտահայտած դիրքորոշումները, կարելի ենթադրել, որ դրանք առնվազն չեն լինի Թուրքիայի օգտին, եթե չլինեն Իրանի օգտին կամ արդեն Թուրքիայի դեմ:

    Իրանի դեմ Թուրքական ռազմական սադրանքը ինչ որ փուլում կարող է բացել նոր ճակատներ՝ ինչպես Հունաստանի, այնպես էլ Ռուսաստանի կողմից:

    Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում և մենք այսօր արդեն պետք է պատրաստ լինենք իրադարձությունների դրամատիկ զարգացումներին . . .»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս