21:53:39 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան

    22:36 23 Մայիս 2022

    Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ.., գրում է ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը։

     

    «Այլևս ակնհայտ է, որ Արցախն՝ իր մնացյալ տարածքով և այստեղ ապրող ժողովրդով պարտադրված է պայքարել երկու ճակատով... Այդ ճակատներից մեկն արդեն մեզ հայտնի Ադրբեջանն է, որի դեմ մեր վերջին մարտը տվել ենք Քարագլխի մատույցներում ու դեռ չենք ավարտել: 

     

    Իսկ ահա երկրորդ ճակատը, որը մեզանում սկսել էր ձևավորվել դեռևս անցած դարի 90-ականներին և բացահայտ գործող դարձել 2018-ի հայտնի իշխանազավթումից հետո, առավել քան վտանգավոր է..

     

    Վտանգավոր է հատկապես այն առումով, որ ի տարբերություն առաջին ճակատի, այստեղ մենք զրկված ենք ճակատին հարիր պաշտպանական միջոցներ կիրառելու հնարավորությունից... Իսկ դա նշանակում է մի վիճակ, որտեղ եթե անգամ առաջին ճակատում կարողանում ենք դժվարությամբ, բայց դեռևս մնալ կանգուն, ապա երկրորդ ճակատում պարտվելու դեպքում ունենալու ենք այն, ինչին արտաքին թշնամին ձգտում է հասնել իր ճակատում...

     

    Այստեղից հետևում է, որ Արցախը փրկելու համար արժանապատիվ ՀԱՅԸ պարտադրված է գործել նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ընդունված է գործել ընդհանրապես ճակատում: Սա է հուշում երեկ Բրյուսելում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած բանակցություննրի ընթացքն ու այսօր Երևանի մետրոպոլիտենում Արցախի դրոշի հետ կատարվածը...

     

    Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ...», գրել է Հասրաթյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս