04:43:25 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին

    20:16 16 Մայիս 2022

    Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկ վիրահատությունը, իսկ վերջին տարիներին այս ոլորտը գրեթե մասնագետների պակաս չունի։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ մինչ քթի պլաստիկ վիրահատության դիմելը, հիվանդը պետք է կատարի ամենաբարդ և ամենաորոշիչ քայլը՝ դա բանիմաց և փորձառու մասնագետի ընտրությունն է։ Slaq.am-ը զրուցել է երկար տարիների փորձ ունեցող Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ), Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի նախկին տնօրեն, պլաստիկ վիրաբույժ Տիգրան Տոնականյանի հետ։

    -Վերջին տարիներին Հայաստանում բավականին մեծացել է քթի պլաստիկ վիրահատության դիմողների թիվը։  Ինչի՞ հետ է դա կապված։ 

    -Այո, այսօր մեծաթիվ հիվանդներ են դիմում քթի պլաստիկ վիրահատության։ Կարծում եմ՝ ավելի կապված է կոմպլեքսների վերացման, ավելի մատչելի լինելու, ինչպես նաև՝ վիրահատողների թվի  ավելացման և որակի բարձրացման հետ։

    -Կոնկրետ ո՞ր խնդիրների առկայության դեպքում պետք է հիվանդը անհապաղ դիմի քթի վիրահատության և չդիմելու պարագայում ի՞նչ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ։  

    -Հատկապես, երբ պացիենտն ունի քթով դժվարաշնչություն, քթի հարակից խոռոչներում ինչ-որ խնդիրներ, որոնք բերում են գլխացավերի, ուշադրության նվազման, երբեմն նաև սրտային խնդիրների, այդ դեպքերում ավելի հրատապ է դառնում վիրահատվելու հարցը։

    -Հաճախ հիվանդներն ունենալով հետվիրահատական լուրջ խնդիրների առաջացման վախեր, խուսափում են դիմել քթի պլաստիկ վիրահատության։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։ 

    -Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում, և եթե չկա վիրահատության հակացուցումներ, վախը պարզապես պետք է հաղթահարել։

    -Կա՞ն արդյոք հակացուցումներ քթի պլաստիկ վիրահատության դեպքում։ Որոնք են դրանք։   

    -Քթի պլաստիկ վիրահատության հակացուցումներ իհարկե կան, դրանք են՝ արտահայտված ալերգիկ հիվանդությունները, այլ օրգանների, օրինակ՝ սրտի, թոքերի, արյան լուրջ հիվանդությունները։ Ինչպես նաև՝ արյան մակարդելիության հետ կապված որոշակի վիճակները, յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։

     

    -Կարո՞ղ եք նշել՝ ինչպիսի՞ անզգայացնող դեղորայք եք օգտագործում և ժամանակակից ի՞նչ բժշկական մեթոդներ եք կիրառում, որպեսզի հիվանդը հնարավորինս արագ և հեշտ հաղթահարի հետվիրահատական փուլը։ Սովորաբար ձեր պացիենտները ո՞րքան ժամանակում են անցնում վերականգնողական փուլը։ 

    -Բժշկության զարգացման հետ նույնպես կատարելագործվում են նաև անզգայացման միջոցները և դեղորայքը։ Հիմա հիվանդները հետվիրահատական ցավեր գրեթե չեն ունենում։ Մոտավորապես 10-15 օր հետո կարող են վերադառնալ իրենց սովորական աշխատանքին, իհարկե, եթե ֆիզիկական աշխատանքով չեն զբաղվում։ Այդ դեպքում մի փոքր ավելի ուշ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին։

    -Ինչպես գիտենք, դեռևս 2001 թվականից կատարում եք քթի պլաստիկ վիրահատություն, վերապատրաստվել եք Կիևում, Իտալիայում և այլ երկրներում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Հայաստանի և նշված  երկրների բժշկական փորձը, կարո՞ղ ենք արդյոք նույն հարթության վրա դնել։ 

    -Կարծում եմ՝ վերջին տարիներին մեր մասնագետները ոչնչով չեն զիջում այլ երկրների մասնագետներին։ Քանի որ վերապատրաստումներն ավելի հաճախ են, կարելի է ասել՝ սահմաններն ավելի բաց են, միջազգային կոնֆերանսներ հաճախ են տեղի ունենում։ Բացի այդ, գործիքների հագեցվածությունը ևս չի զիջում որևէ երկրի։  

    -Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

    -Մեր հասարակությանն առաջնահերթ մաղթում եմ առողջություն, իսկ մեր պետությանը՝ խաղաղություն և բարգավաճում ապագայում

     

    Ներկայացնում ենք վիրաբույժ Տիգրան Տոնականյանի կատարած վիրահատություններից մի քանի լուսանկար 

    Բժշկի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 91 43 54 32 / +374 94 43 54 32
    #Viber #whatsapp +374 91 43 54 32

    Возможно, это крупный план (2 человека и ювелирные изделия)

    Возможно, это крупный план (2 человека и ювелирные изделия)

    Возможно, это изображение 2 человека и текст

    Հարցազրույցը՝ Դշխուհի Իսոյանի

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս