23:42:29 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

    19:48 23 Մայիս 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։

    «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

    1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:

    2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:

    Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝

    Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

    Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

    Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

    Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

    Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

    Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

    Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

    Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ

    Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար

    Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս