04:14:32 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար

    11:21 16 Մայիս 2022

    Երեք երկրի պատվիրակություններ մեղադրել են «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։

     

    Մրցույթի կազմակերպիչների ներկայացրած ամփոփիչ աղյուսակի համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը (12 միավոր) ստացել է Մեծ Բրիտանիան, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, մինչդեռ Ուկրաինան ստացել է 6 միավոր, սակայն Վրաստանի հանրային հեռարձակողն ընդգծում է, որ իրենք ուկրաինացի կատարողներին տվել են 12 միավոր։

    Նմանատիպ խնդիր է արձանագրել նաև Ադրբեջանի ժյուրին, որն ամենաբարձր միավորը շնորհել է Ուկրաինային, մինչդեռ այն հաշվվել է Մեծ Բրիտանիայի օգտին։

    Միևնույն ժամանակ Ռումինիայի ներկայացուցիչներն առավելագույն միավորները տվել են Մոլդովային, սակայն նրանց գնահատականը տրվել է Ուկրաինային, ինչի հետևանքով Մոլդովան Ռումինիայից միավորներ առհասարակ չի ստացել։

    Հիշեցնենք, որ մինչ քվեարկության արդյունքների հայտարարումը Եվրոպական հեռարձակողների միությունը «քվեարկության սխալ սխեմայի» պատճառով ժյուրիի կազմից հեռացրել է Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և ևս երեք երկրի ժյուրիներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս