18:07:52 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դրանք սոցաջակցություններ են. Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն` 50000 դրամ բաժանելու մասին

    13:32 17 Հոկտեմբեր 2021

    Գյումրու ՏԻՄ ընտրություններին քվերակելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրություններին, հայտարարել է, որ մինչ այս պահը, իշխող թիմի ունեցած տվյալների համաձայն, ամեն ինչ օրենքի սահմաններում է: 

    Դիտարկմանը, թե ահազանգեր կան, թե ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, ավելին՝ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, քաղաքապետի թեկնածուն առաջարկել է տեղեկությունը փոխանցել իրավապահ մարմիններին, որ նրանք այդ հարցը քննեն:

    Հարցին՝ որպես Շիրակի մարզպետ գյումրեցիներին բաժանե՞լ է այդ 50 հազարական դրամները, Հարությունյանը պատասխանել է. «Ո՛չ, տեսե՛ք. դրանք սոցիալական աջակցություններն են, որոնք պայմանավորված չեն ո՛չ ընտրություններով, ո՛չ մի տեսակի գործընթացներով»:

    Դիտարկմանը, թե երբ Սյունիքում նման գործընթացներ տեղի ունեցան ԱԺ ընտրություններից առաջ, ՔՊ-ականներ դա կաշառք դիտարկեցին, և քրգործեր հարուցվեցին, օրինակ՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ: Սակայն ըստ Հարությունյանի՝ դրանք բացարձակ իրար նման չեն, և իսկ իր ասածը շարունակական գործընթաց է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս