12:54:07 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան (անոնս)

    22:00 26 Սեպտեմբեր 2022

    Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հետ հանդիպմանը։

    Դիտարկմանը, թե եղել է հրապարակում, որ այդ հանդիպմանը, նախագահներից մեկը առաջարկել է «ստորագրել կապիտուլյացիայի թուղթը և նա այն մարդն է եղել, ով ժամանակին հանձնում էր Արցախը»։

    Առաջին նախագահն ասում է, որ շնորհավորում է գրողին, բայց չի մեկնաբանում․«Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։

    Հարցին, թե ընդդիմադիր կողմի թեզն այն է, որ՝ նա չի կարող, թող գնա, մենք կգանք և կփոխենք վիճակը։ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է․«Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք,  ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։  Ես տեսնում եմ խնդիր, բոլոր այդ վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս