23:56:50 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան

    23:02 26 Հունվար 2023

    Քիչ առաջ կարդացի, թե ինչպես կառավարության նիստում, ՀՀ գլխավոր դատախազուհին «մասնագիտորեն» հիմնավորում էր բռնապետիկի նախորդ շաբաթ առաջ քաշած «վարկածը» «զորամասի» հրդեհի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

    «Հայաստանում գոյություն ունի «Հատուկ հանձնարարություններով» դեսպանի պաշտոն։

    Պարզ է, չէ՞, թե ում հանձնարարություններն է կատարում լուսավոր դեսպանը։

    Առաջարկում եմ իրերը, ներեցեք՝ պաշտոնյաներին կոչենք իրենց անուններով։

    Ստորև ներկայացված է հատուկ հանձնարարություններով ստրուկ-պաշտոնյաների ոչ ամբողջական ցանկը․
    -Հատուկ հանձնարարություններով գլխավոր դատախազ։

    -Հատուկ հանձնարարություններով ԲԴԽ նախագահ։

    -Հատուկ հանձնարարություններով ԱԺ նախագահ։

    Եվ վերջապես․

    -Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախագահ»,- գրել է Իշխանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ