- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
- Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են շուրջօրյա հերթապահության իրականացումը Սյունիքի մարզում
- Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին
Լրացել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը
23:12 8 Հունիս 2023Մինչ դատարաններում տարիներով ընթանում է Հայաստանի երկու նախկին նախագահների դատաքննությունը, պարզվում է, որ լրացել է և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը։ Իսկ այս դեպքում, երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։ Այս մասին գրել է «Ազատությունը»։
Չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին։
Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում, այսօր էլ հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», - ասաց Մակինյանը։
Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։
«Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ.... ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», - ասաց Հակոբյանը։
3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ևս դատարանը նման առաջարկ չի արել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, քիչ հավանական է, որ երկրորդ նախագահը որոշի դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։
«Ես պարոն Քոչարյանի փոխարեն իրավունք չունեմ ասել, նշանակություն ունի միայն մեղադրյալի համաձայնությունը։ Մինչև այս պահն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ քիչ հավանական է, որ նախընտրվի այդ տարբերակը», - նշեց Ալումյանը։
Ստացվում է, որ վաղեմության ժամկետի չկիրառման դեպքում դատարանները կշարունակեն քննել գործերը։ Երրորդնախագահի փաստաբան Հակոբյանի խոսքով, այս դեպքում երկու ելք կա՝ կամ կկայացվի արդարացման որոշում, կամ էլ մեղադրական դատավճիռ։ Բայց եթե անգամ դատարանները մեղավոր ճանաչեն պաշտոնաթող նախագահներին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։
«Դատական ակտ է կայացվում պատժի կրումից ազատումը», - ասաց Ռուբեն Հակոբյանը։
Օրերս հայտնի դարձավ, որ համակարգից հեռանալու դիմումներ են գրել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները։ Ոչ նրանք, ոչ էլ դատախազությունը պատճառներից չեն խոսում։ Սակայն նրանց հեռանալը նշանակում է, որ այս գործերի քննությունը էլի կերկարի։ Այսօր Սերժ Սարգսյանի գործն, օրինակ, հետաձգվեց հենց այդ պատճառով, դատավորը նոր դատախազին մեկ ամիս ժամանակ տվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Լրահոս
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով 21:13 28 Սեպտեմբեր 2023
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել 20:58 28 Սեպտեմբեր 2023
- Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են շուրջօրյա հերթապահության իրականացումը Սյունիքի մարզում 20:56 28 Սեպտեմբեր 2023
- Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը 20:45 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին 20:35 28 Սեպտեմբեր 2023
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր 20:34 28 Սեպտեմբեր 2023
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար 20:23 28 Սեպտեմբեր 2023
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան 20:12 28 Սեպտեմբեր 2023
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ 20:11 28 Սեպտեմբեր 2023
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին 20:00 28 Սեպտեմբեր 2023
- Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը 19:52 28 Սեպտեմբեր 2023
- ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան 19:37 28 Սեպտեմբեր 2023
- Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը 19:22 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն 19:10 28 Սեպտեմբեր 2023
- Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից․ «Սպուտնիկ Արմենիա» 19:00 28 Սեպտեմբեր 2023
- «Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չի», թող գնա»․ Օսկանյանը Փաշինյանին կոչ է անում սթափվել 18:50 28 Սեպտեմբեր 2023
- Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանին 18:39 28 Սեպտեմբեր 2023
- Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը 18:28 28 Սեպտեմբեր 2023
- Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով 18:17 28 Սեպտեմբեր 2023
- Գեղարքունիքի մարզում արդեն կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի 18:06 28 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
20:58 28 Սեպտեմբեր 2023 Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել
-
20:35 28 Սեպտեմբեր 2023 Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
-
20:11 28 Սեպտեմբեր 2023 Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
Քաղաքականություն
-
22:49 28 Սեպտեմբեր 2023 Եթե ոչինչ չփոխվի, ապա թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին․ Խոսրով Հարությունյան Եթե ոչինչ չփոխվի, ապա թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին․ Խոսրով Հարությունյան
-
21:48 28 Սեպտեմբեր 2023 Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան
-
20:45 28 Սեպտեմբեր 2023 Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը