23:02:46 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Kia Sportage»-ը բախվել է ճանապարհային տարբերանշանին, հայտնվել երթևեկելի հատվածից դուրս և կախվել դեպի ձորը

    09:13 20 Մարտ 2023

    Մարտի 19-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 166-րդ կմ-ին «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) բախվել է ճանապարհային տարբերանշանին, հայտնվել երթևեկելի հատվածից դուրս (մոտ 20 մ) և կախվել դեպի ձորը: Տուժածներ չկան:

    Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ տարածք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս