- Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա
- Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է
- Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
- Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
- Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը
- Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել
- Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին
- Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Изгнанная»
- Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը
Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր
20:16 25 Մայիս 2022ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:
ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք:
Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով, խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
- Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ 21:56 5 Հուլիս 2022
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա 21:45 5 Հուլիս 2022
- Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է 21:33 5 Հուլիս 2022
- Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով 21:18 5 Հուլիս 2022
- Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 21:07 5 Հուլիս 2022
- Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը 20:53 5 Հուլիս 2022
- Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել 20:37 5 Հուլիս 2022
- Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին 20:25 5 Հուլիս 2022
- Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Изгнанная» 20:15 5 Հուլիս 2022
- Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը 19:53 5 Հուլիս 2022
- Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նախընտրելի անունները 19:39 5 Հուլիս 2022
- ՔՊ-ն ընտրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի խորհրդի անդամներ. Նրանց շարքում է Կարեն Անդրեասյանը 19:28 5 Հուլիս 2022
- Երբ շնորհավորում է իշխանությունը՝ զգացողություն է, թե դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է զոհի արյունը.Արսեն Բաբայան 19:20 5 Հուլիս 2022
- Մամիկոնյաց փողոցում եւ Կոմիտասի պողոտայում վթարային գազանջատումներ են 19:08 5 Հուլիս 2022
- Նիկոլի ու եղջերուների լուսանկարը նոր խայծ է՝ լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան 18:56 5 Հուլիս 2022
- Սոցցանցի միջոցով Ստեփանակերտում հափշտակել են շուրջ 22 հազար եվրո 18:45 5 Հուլիս 2022
- Գրանցվա՞ծ է ՔՊ-ական պատգամավորը հոգեբուժարանում. ԱՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է 18:33 5 Հուլիս 2022
- Գեղարքունիքում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500-ը և կցորդիչով ЗИЛ-ը. կա վիրավոր 18:21 5 Հուլիս 2022
- Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում. Civilnet 18:10 5 Հուլիս 2022
- Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ 17:58 5 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
21:18 5 Հուլիս 2022 Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
-
21:07 5 Հուլիս 2022 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
-
20:53 5 Հուլիս 2022 Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը
Քաղաքականություն
-
21:56 5 Հուլիս 2022 Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ
-
19:28 5 Հուլիս 2022 ՔՊ-ն ընտրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի խորհրդի անդամներ. Նրանց շարքում է Կարեն Անդրեասյանը ՔՊ-ն ընտրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի խորհրդի անդամներ. Նրանց շարքում է Կարեն Անդրեասյանը
-
19:20 5 Հուլիս 2022 Երբ շնորհավորում է իշխանությունը՝ զգացողություն է, թե դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է զոհի արյունը.Արսեն Բաբայան Երբ շնորհավորում է իշխանությունը՝ զգացողություն է, թե դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է զոհի արյունը.Արսեն Բաբայան