23:15:59 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տիգրանաշենն Ադրբեջանին տալու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ․ «Իրավունք»

    12:02 7 Հունիս 2023

    «Իրավունք» թերթը գրում է․ «Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.

    —Անկլավների հետ պետք շատ զգույշ վարվել: Իսկ Տիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց: Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք: Ես անցյալ ամառ քանի անգամ անցել եմ այդ ճանապարհը, շատ գեղեցիկ ճանապարհ է, նեղ ճանապարհ է, գյուղական ճանապարհ է: Եվ եթե երկու մարդատար ավտո դեմ դիմաց են գալիս, պիտի զգույշ անցնեն, որ տեղ լինի անցնելու, իրար չբախվեն: Այդ ճանապարհը մինչեւ լայնացնեն, դարձնեն միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիների խնդիր է: Մեկ տարի, երկու տարի կտեւի դա: Նվազագույնը` ամիսներ՝ վեց ամիս-մեկ տարի կտեւի, Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի: Հսկայական տնտեսական վնասներ կկրենք»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս