- Իսրայելում ավտոբուսի շրջվելու հետեւանքով 50 երեխա է տուժել
- Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել և վերացնել Արցախում հայկական ինքնությունը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- «Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա». Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին օնլայն հանդիպման առաջարկ արեց
- «Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը»․ ՀՀ ԱԳՆ
- Շոշի, Խաչմաչի, Չարեքտարի, Ճանկաթաղի տարածքներից 11 աճյուններ են հայտնաբերվել ու տեղափոխվել Ստեփանակերտ
- «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը
- Ռուս խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները պայթյունի հետևանքով վիրավորված 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան. ՌԴ ՊՆ
- Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել․ քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
- Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել․ Ճանաչողները դիմեն ԱԻՊԾ օպերատիվ շտաբ․ Լուսանկարներ
- Ժամը 19:00-ի դրությամբ Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ Առողջապահության նախարարություն
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
19:54 9 Հունիս 2023Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,405 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 441 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո տեղափոխումները օրերս վերականգնվել են։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 207 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (180 օրվա ընթացքում մարդկանց 441.000-ի փոխարեն՝ 2135 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 134 ելքի և մուտքի դեպք, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են իրենց տներ կամ հրատապ հումանիտար կարիքներից ելնելով մեկնել են Հայաստանի Հանրապետություն):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 59 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (180 օրվա ընթացքում 165.600-ի փոխարեն՝ 2824 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 38 մուտք և ելք:
Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (180 օրվա ընթացքում մոտ 72.000 տոննայի փոխարեն՝ 5466 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 143 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 114 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 151 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 38 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Լրահոս
- Իսրայելում ավտոբուսի շրջվելու հետեւանքով 50 երեխա է տուժել 23:56 27 Սեպտեմբեր 2023
- Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել և վերացնել Արցախում հայկական ինքնությունը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 23:20 27 Սեպտեմբեր 2023
- «Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա». Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին օնլայն հանդիպման առաջարկ արեց 23:01 27 Սեպտեմբեր 2023
- «Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը»․ ՀՀ ԱԳՆ 22:45 27 Սեպտեմբեր 2023
- Շոշի, Խաչմաչի, Չարեքտարի, Ճանկաթաղի տարածքներից 11 աճյուններ են հայտնաբերվել ու տեղափոխվել Ստեփանակերտ 22:34 27 Սեպտեմբեր 2023
- «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը 22:11 27 Սեպտեմբեր 2023
- Ռուս խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները պայթյունի հետևանքով վիրավորված 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան. ՌԴ ՊՆ 21:51 27 Սեպտեմբեր 2023
- Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել․ քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը 21:33 27 Սեպտեմբեր 2023
- Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել․ Ճանաչողները դիմեն ԱԻՊԾ օպերատիվ շտաբ․ Լուսանկարներ 21:17 27 Սեպտեմբեր 2023
- Ժամը 19:00-ի դրությամբ Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ Առողջապահության նախարարություն 21:00 27 Սեպտեմբեր 2023
- Նուբար Աֆեյանը կոչ է արել պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները 20:45 27 Սեպտեմբեր 2023
- Տաթև Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկվել է․ Ի՞նչ է նշված դատարանի որոշման մեջ և ի՞նչ՝ բողոքում 20:32 27 Սեպտեմբեր 2023
- Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար մարդ 20:18 27 Սեպտեմբեր 2023
- Ռուբեն Վարդանյանին մաղթում եմ, որ րոպե առաջ վերադառնա Հայրենիք, իսկ անհայրենիք շներին և իրանց պես կեղծ հերոսներին, որ դատաստանի արժանանան 20:10 27 Սեպտեմբեր 2023
- Հատուկ սակագնային պլան ներառված ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորությամբ՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար 20:02 27 Սեպտեմբեր 2023
- Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում քայլեր ձեռնարկել՝ կանխելու պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ 19:53 27 Սեպտեմբեր 2023
- Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար ՄԻԵԴ դիմելը բավարար չէ. պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն․ Թաթոյան 19:41 27 Սեպտեմբեր 2023
- Հայաստանից բժշկական անձնակազմ չի եկել, շտապ օգնության մեքենաներ են եկել, որոնք տուժածների տարհանում են կատարել․ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի բժիշկ 19:30 27 Սեպտեմբեր 2023
- Ադրբեջանցիներն անջատել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կապն Արցախում և հայտարարել, որ զանգեր հնարավոր է իրականացնել միայն ադրբեջանական օպերատորների միջոցով 19:17 27 Սեպտեմբեր 2023
- Ադրբեջանական ալիքները գրում են Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին 19:12 27 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:20 27 Սեպտեմբեր 2023 Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել և վերացնել Արցախում հայկական ինքնությունը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել և վերացնել Արցախում հայկական ինքնությունը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
-
23:01 27 Սեպտեմբեր 2023 «Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա». Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին օնլայն հանդիպման առաջարկ արեց «Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա». Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին օնլայն հանդիպման առաջարկ արեց
-
21:51 27 Սեպտեմբեր 2023 Ռուս խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները պայթյունի հետևանքով վիրավորված 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան. ՌԴ ՊՆ Ռուս խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները պայթյունի հետևանքով վիրավորված 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան. ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
-
22:11 27 Սեպտեմբեր 2023 «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը
-
14:58 27 Սեպտեմբեր 2023 Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը
-
12:38 27 Սեպտեմբեր 2023 Հույսս չեմ կորցնում, որ հայկական Արցախ ունենալո՛ւ ենք․ Թագուհի Թովմասյան Հույսս չեմ կորցնում, որ հայկական Արցախ ունենալո՛ւ ենք․ Թագուհի Թովմասյան