18:14:26 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար

    12:45 28 Հոկտեմբեր 2021

    Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան: Արդեն իսկ իրականացվել է 160մլն. ՀՀ դրամի կապիտալ ներդրում։

    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 53 մլն դրամի ներդրում նոր ջերմոցի կառուցման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 55,000 դրամ միջին աշխատավարձով։

    Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-ը Ընկերությունը նախատեսում է արտահանել ՌԴ, ջերմոցի կռուցումն ավարտելուց հետո՝ 2023 թվականից։

    Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․7 մլն դրամ:

    Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս