02:24:50 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիայում պետական հեղաշրջում նախապատրաստելու համար կասկածվողների մոտ հայտնաբերել է «թշնամիների» ցուցակ, որում եղել է նաև ԱԳ նախարարը

    20:07 9 Դեկտեմբեր 2022

    Գերմանիայի ոստիկանությունը պետական հեղաշրջում նախապատրաստելու համար կասկածվողների մոտ հայտնաբերել է պոտենցիալ «թշնամիների» ցուցակը, որում ներառված է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը, հայտնում է Tageszeitung-ը։

    Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառվել է 18 մարդ, այդ թվում՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սասկյա Էսկենը և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև լրագրողներ և քաղաքական գործիչներ։ Հաղորդվում է, որ «թշնամիների» ցուցակը հայտնաբերվել էր դեռևս կասկածյալներին բերման ենթարկելու գործողության մեկնարկից առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    Ցուցակում ներառված է նաև Բունդեսթագի յոթ պատգամավորի անուն։ 

    Էսկենն ասել է, որ չպետք է թերագնահատել ագրեսիվ «Ռեյխի քաղաքացիների» (ազգայնական շարժում «Ռայխսբուրգերներ») ներկայացրած վտանգը։

    Նրա խոսքով՝ շարժման անդամները տարված են դավադրության տեսություններով և պատրաստ են դրանք կյանքի կոչել։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դավադիրները պատրաստվում էին գրոհել Բունդեսթագը և այնտեղ պատանդ վերցնել կառավարության անդամներին ու պատգամավորներին։

    Մինչդեռ ՆԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ցուցակի գոյության մասին հրապարակման տեղեկատվությունը` վկայակոչելով շարունակվող հետաքննությունը։

    Հիշեցնենք, որ չորեքշաբթի գերմանական ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել աջ ծայրահեղականների դեմ, որոնք ծրագրում էին գրոհել Գերմանիայի խորհրդարանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս