06:12:57 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել

    17:20 4 Հունիս 2023

    «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկված Հակոբ Բերբերյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

    «Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»,- գրել է նա:

    Նշենք, որ քաղաքացուն ոստիկանական բաժնում 3 ժամ են պահել, նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս