02:26:01 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սնոուդենը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել

    01:01 27 Սեպտեմբեր 2022

    Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից  Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել՝ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
    Հիշեցնենք, որ Սնոուդենը ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս