08:37:53 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել. այրվել է կախովի առաստաղն ու հագուստ

    10:58 29 Հունիս 2022

    Հունիսի 29-ին, ժամը 04:32-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:

     

    ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

     

     

    Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։

     

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:

     

    Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ և 21 քմ տարածքը ջերմահարվել է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս