- ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը
- Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում
- «Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է». ՀՀԿ-ականը լուսանկարներ է հրապարակել
- Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը
- Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան
- Մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում․ Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը
- Այլ քաղաքացիներ ընտրողներին ուղղորդում են ընտրություն կատարել ՔՊ-ի օգտին, հենց քվեախցիկում
- Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. ընտրախախտումներ Սիսիանում
- Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում
- Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի ՊԵԿ-ը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
21:01 1 Փետրվար 2023ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։
Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ:
«ՀՀ կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Ցանկանում եմ կարևորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում.
«Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- նշել է Սոսո Ռամիշվիլին:
Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունն ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին: Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։ Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է արձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։
Լրահոս
- ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը 17:09 26 Մարտ 2023
- Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում 17:00 26 Մարտ 2023
- Վեհափառ Հայրապետը իր հայրական պատգամն է փոխանցել ուսանողներին 16:23 26 Մարտ 2023
- Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում 16:00 26 Մարտ 2023
- «Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է». ՀՀԿ-ականը լուսանկարներ է հրապարակել 15:56 26 Մարտ 2023
- Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը 15:52 26 Մարտ 2023
- Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան 15:46 26 Մարտ 2023
- Մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում․ Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը 15:30 26 Մարտ 2023
- Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 15:21 26 Մարտ 2023
- Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում. shamshyan.com 15:00 26 Մարտ 2023
- 2023 թ-ի համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն Գյումրիում 14:42 26 Մարտ 2023
- Այլ քաղաքացիներ ընտրողներին ուղղորդում են ընտրություն կատարել ՔՊ-ի օգտին, հենց քվեախցիկում 14:20 26 Մարտ 2023
- Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ 14:00 26 Մարտ 2023
- Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ 13:38 26 Մարտ 2023
- Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. ընտրախախտումներ Սիսիանում 13:28 26 Մարտ 2023
- «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին 13:23 26 Մարտ 2023
- Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին 12:57 26 Մարտ 2023
- «Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին»․ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին 12:37 26 Մարտ 2023
- Ժամը 11։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 10․78%-ը 12:35 26 Մարտ 2023
- Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. Արցախի ԱԳՆ 12:21 26 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:37 26 Մարտ 2023 «Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին»․ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին «Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին»․ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին
-
10:22 26 Մարտ 2023 Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
-
19:47 25 Մարտ 2023 Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին
Միջազգային լուրեր
-
16:00 26 Մարտ 2023 Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում
-
22:43 25 Մարտ 2023 Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
-
20:47 25 Մարտ 2023 ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Ադրբեջանին Արցախում շփման գիծը խախտելու մեջ ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Ադրբեջանին Արցախում շփման գիծը խախտելու մեջ
Տնտեսություն
-
19:00 25 Մարտ 2023 Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ․ Արտարժույթների փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ․ Արտարժույթների փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ
-
16:49 25 Մարտ 2023 ՀՀ Ազգային ժողովն այսօր կմիանա WWF-ի խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը ՀՀ Ազգային ժողովն այսօր կմիանա WWF-ի խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը
-
20:30 23 Մարտ 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են Դոլարն ու եվրոն թանկացել են