11:24:04 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախից օգնության էին հասել Ջերմուկին.hraparak.am

    13:41 24 Սեպտեմբեր 2022

    Ջերմուկի մեր աղբյուրները փոխանցեցին, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

     

    «Ջոկատը կազմված է եղել Արցախում կռված, լավ պատրաստված տղերքից` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորներից ու թիկնապահներից: Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը:

     

    Ջոկատն էական դերակատարում է ունեցել Ջերմուկի պաշտպանության հարցում: Հատկապես հաջորդ օրերին, երբ որոշ դիրքային բարելավում են ունեցել մերոնք եւ շրջափակման մեջ հայտնված երկու հայ զինծառայողներին են ազատել: Մեր աղբյուրն ասաց, որ նրանք Ջերմուկից հեռացել են այսօր»,-գրել է կայքը:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս