06:05:23 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ դպրոցականները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից 7 մեդալ են բերել

    17:29 29 Նոյեմբեր 2022

    Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ:

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:

    ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների:

    Ավագ խումբը ներկայացնող հինգ մասնակիցներից Արեգ Բարսեղյանը նվաճել է արծաթե, իսկ Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և Հովսեփ Կարապետյանն արժանացել են բրոնզե մեդալների։

    Նշենք, որ Հովսեփ Կարապետյանը սովորում է ՀԱՊՀ ավագ դպրոցում, իսկ մնացած վեց մասնակիցներն Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ են։

    Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկիստանի, Թուրքիայի և այլ երկրների դպրոցականները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս