14:29:56 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄԷ-ն Իրանից պահանջել է ազատել «օկուպացված» կղզիները. Թեհրանը պատասխանել է

    19:11 29 Սեպտեմբեր 2022

    Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Իրանից պահանջել է դադարեցնել Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբ և Աբու Մուսայի «օկուպացիան» (չակերտները՝ Tert.am):

    Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ Ալ Հաշեմիի խոսքով՝ ԱՄԷ-ն ունի այս կղզիների սեփականության ինքնիշխան իրավունքը։

    «Մենք երբեք չենք դադարի այս կղզիների նկատմամբ մեր օրինական պահանջները ներկայացնել ո՛չ ուղղակի բանակցությունների, ո՛չ էլ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով»,- ասել է նախարարը։

    Ինչպես գրում է Tasnim-ը, ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովում Իրանը ներկայացնող պատվիրակությունը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների անհիմն պահանջը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ՝ զգուշացնելով չթիրախավորել Իրանի տարածքային ամբողջականությունը:

    «ԱՄԷ պաշտոնյայի պնդումները և անհիմն պնդումների կրկնությունը Պարսից ծոցում իրանական կղզիների վերաբերյալ հավասարազոր են Իրանի տարածքային ամբողջականության դեմ հարձակման»,- ասվում է Իրանի պատվիրակության հայտարարության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս