06:14:04 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները

    21:51 24 Մայիս 2022


     

    Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

    «Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։

    Սաղաթելյանը նշեց, որ այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք, նրանք միայն մեկ բան էին ուզում պարզել ԱԳՆ պաշտոնյաներից, թե կա արդյոք որևէ պաշտոնյա, որը կարող է վստահեցնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն ոչ մի պաշտոնյա չկարողացան նման բան ասել։ 

    «Ժողովուրդ, դուք տեսա՞ք էդ խղճուկ պաշտոնյաներին, ինչքան խեղճացած, գլուխները կախ, ստորացված վիճակում չէին կարողանում պատասխանել ձեր հարցերին։ Դրա՞նք պիտի պաշտպանեն ՀՀ շահերը։ Դրա՞նք պետք է թուրքերի հետ զբաղվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով։ Չենք կարող, որովհետև իրենք կզել են թշնամու առաջ»,– ասաց նա՝ հավելելով, որ պետք է ազատվել բոլոր այդ պաշտոնյաներից։

    Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին սատարելը անտրամաբանական է, իսկ այս օրերին, երբ ակնհայտ է, որ նա հերթական անգամ երկիրը տանում է զիջումների, նրան սատարելը մեղք է։

    «Հետևաբար կոչ եմ անում մեկ անգամ ևս։ Մի մտեք այդ պատասխանատվության տակ, մի կիսեք այդ մեղքի բաժինը հանուն այդ պաշտոնի, հանուն այդ դիրքի մի սատարեք Նիկոլին, քանի որ նրա միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, որոնք չեն կարողանալու կասեցնել ժողովրդի այս ցասումը»,– ասաց նա՝ դիմելով ուժային կառույցներին և պետական պաշտոնյաներին։

    «Ու այո, ով այսօր նպաստում է, որ Նիկոլը մնա, ինքը նպաստում է, որ կորցնենք Արցախը, կորցնենք պետականությունը, հետևաբար՝ ուշքի եկեք»,– ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ