- Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. Բայրամով
- Անհրաժեշտ է նպաստավոր պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման համար. Գրիգորյան
- Լոռու և Տավուշի մի շարք համայքներում ջուր չի լինի
- Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևը այդ ոճրագործությունների դեմ միջոցներ ձեռնարկելն է. Գուտերեշ
- Մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը մեր թշնամին է. Փաշինյանը նշեց, թե ովքեր են դա մտցրել
- ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. Փաշինյան
- ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն
- «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». Հաջիև
- «Քիչ է մնում Իջևանից փայտի վառարան ուզենք». վարչապետ
- «Սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի». Հաջիև
Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ
23:14 11 Նոյեմբեր 2024«Հետք»-ը գրել է․
«2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։
«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։
2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։
Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։
Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։
«Նոյավան» ՍՊԸ-ից բացի, Գարիկ Սարգսյանի մորեղբայրը բաժնեմասեր ունի ևս 3 ընկերություններում։ «Աշմանգրիգ» ՍՊԸ-ում նա ունի 41% բաժնեմաս, «Ռեգնում» ՍՊԸ-ում՝ 33%, իսկ «Նոյ էներջի» ՍՊԸ-ում՝ 25%։
Վեդու համայնքապետարանի հետ «Նոյավան» ՍՊԸ-ն մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին։ Ընկերությունը 109 մլն դրամով պետք է գազիֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդի քաղաքի փողոցներում։ Այդ աշխատանքները կատարվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 50 հազար դրամ, համայնքի բյուջեից՝ 59 մլն 950 հազար դրամ։
Վեդու համայնքապետարանից հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ գազիֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որը զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն։ «Տվյալ դեպքում աշխատանքներն իրականացվել են տվյալ ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող «Թիամատ» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա»,- ասված էր համայնքապետարանի պատասխանում։
«Նոյավան» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է իր ընկերությունը, որ զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով, հաղթել գազիֆիկացման և ջրագծի կառուցման մրցույթներում։ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում նույնպես իրականացրել են նմանատիպ աշխատանքներ։
Հարցին՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապն է օգնել հաղթել մրցույթներում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե այդ հանգամանքն ազդեցություն ունենար, մյուս մրցույթներում էլ կհաղթեինք, որոնց մասնակցում ենք»։ Ապա հավելեց, որ շահերի բախում այստեղ չի տեսնում»։
Լրահոս
- Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. Բայրամով 14:59 12 Դեկտեմբեր 2024
- Լոռու և Տավուշի մի շարք համայքներում ջուր չի լինի 14:47 12 Դեկտեմբեր 2024
- Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևը այդ ոճրագործությունների դեմ միջոցներ ձեռնարկելն է. Գուտերեշ 14:35 12 Դեկտեմբեր 2024
- Անհրաժեշտ է նպաստավոր պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման համար. Գրիգորյան 14:35 12 Դեկտեմբեր 2024
- Մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը մեր թշնամին է. Փաշինյանը նշեց, թե ովքեր են դա մտցրել 14:23 12 Դեկտեմբեր 2024
- «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». Հաջիև 14:11 12 Դեկտեմբեր 2024
- «Քիչ է մնում Իջևանից փայտի վառարան ուզենք». վարչապետ 13:58 12 Դեկտեմբեր 2024
- «Սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի». Հաջիև 13:47 12 Դեկտեմբեր 2024
- Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները 13:35 12 Դեկտեմբեր 2024
- Հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր․ Սյունիքի պարեկների բացահայտումը 13:23 12 Դեկտեմբեր 2024
- «Երեւանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից՝ 171 ավտոբուսների ներկրման համար 13:10 12 Դեկտեմբեր 2024
- «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար 12:59 12 Դեկտեմբեր 2024
- Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 12:47 12 Դեկտեմբեր 2024
- Հայաստան-Ադրբեջան բանակցություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չկա. դա վնասում է կարգավորմանը. Հաջիև 12:35 12 Դեկտեմբեր 2024
- 2024 թվականին Երևանում շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել 12:23 12 Դեկտեմբեր 2024
- ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. Փաշինյան 12:12 12 Դեկտեմբեր 2024
- ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն 12:11 12 Դեկտեմբեր 2024
- ՀՀ-ն՝ որպես Ցեղասպանության ժառանգ պետություն անկախությունից ի վեր դրա կանխարգելման առաջամարտիկի դեր է ստանձնել. Վահագն Խաչատուրյան 12:10 12 Դեկտեմբեր 2024
- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել 12:00 12 Դեկտեմբեր 2024
- Կառավարությունը մի շարք ընկերությունների արտոնություն տվեց. 12․5 մլրդ դրամով օդանավեր կգնվեն 12:00 12 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 14:47 12 Դեկտեմբեր 2024 Լոռու և Տավուշի մի շարք համայքներում ջուր չի լինի Լոռու և Տավուշի մի շարք համայքներում ջուր չի լինի
- 12:11 12 Դեկտեմբեր 2024 ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն
- 13:58 12 Դեկտեմբեր 2024 «Քիչ է մնում Իջևանից փայտի վառարան ուզենք». վարչապետ «Քիչ է մնում Իջևանից փայտի վառարան ուզենք». վարչապետ
Քաղաքականություն
- 14:35 12 Դեկտեմբեր 2024 Անհրաժեշտ է նպաստավոր պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման համար. Գրիգորյան Անհրաժեշտ է նպաստավոր պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման համար. Գրիգորյան
- 14:23 12 Դեկտեմբեր 2024 Մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը մեր թշնամին է. Փաշինյանը նշեց, թե ովքեր են դա մտցրել Մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը մեր թշնամին է. Փաշինյանը նշեց, թե ովքեր են դա մտցրել
- 12:47 12 Դեկտեմբեր 2024 Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան