12:04:42 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՏԻՄ ընտրությունների դասերը

    20:45 18 Հոկտեմբեր 2021

    «Ո՞վ հաղթեց» կամ «ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։

    1. Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կտրել։

    2. Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։

    3. Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։

    4. Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։

    5. Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։

    6. Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.
    - Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։
    - Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն՝ գոնե սեփական շահի գիտակցումով։

    7. Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու ՝ թե իշխանության, թե խորհրդարանական ընդդիմության իրավունքները։

    8. Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։

    9. Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։


    Այլընտրանքային նախագծեր խումբ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս